|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոտ ապագայում սնունդը հնարավոր կլինի պատրաստել ոչ միայն ավանդական ձևերով, այլև 3D տպիչով «տպելով». տեղեկացնում է hitech.newsru.com-ը:
NASA-ն, որը ֆինանսավորում է այս նախագիծը, հույս ունի այդ կերպ այլընտրանքային սնունդ ստեղծել տիեզերագնացների համար, բացի այդ` լրացնել Երկրում սննդի` առկա և ավելի խորացող պակասը:
Նախատեսվում է, որ տպիչը սնունդ է պատրաստելու բաղադրիչներից, որոնք փոշու տեսքով լցվելու են քարթրիջների մեջ, որը լիցքավորելու դեպքում կծառայի մոտ 30 տարի:
Տպիչի ստեղծման աշխատանքները կսկսվեն մոտակա ամիսներին: Դրանով նախ պիցցա կպատրաստեն: