|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ ժամանակներս ղազախական Ատբասար քաղաքի մզկիթում տեղի է ունենալու Ղազախստանի մահմեդականների հոգեւոր վարչության գերագույն մուֆթիին Մուհամեդ մարգարեի մորուքի մազափնջի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երկար տարիներ իր նախնիներից ստացած այդ սրբությունը պահել է 85-ամյա Ֆաթիմա աժեն: 3 սանտիմետր երկարությամբ մազափունջը պահվում է երկու կողմից արծաթով պատված ապակե տուփում: Մասունքի իսկությունը հավաստում է բազմաթիվ կնիքներով փաստաթուղթը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հայտնի է, որ Օսմանյան կայսրության սուլթանները նման նվերներ էին անում այն երկրների իշխանավորներին, ովքեր ընդունում էին իսլամը: Հնարավոր է, որ մազափունջն է այդպես է հասել Ղազախստան, իսկ թե ինչպես է հայտնվել Ֆաթիմա տատկիկ մոտ, դեռեւս պետք է պարզել: