|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան Apple ընկերությունը վերջին 4 տարում տասնյակ միլիարդ դոլարներ չի մուծել երկրի գանձարան` օգտվելով դուստր ընկերությունների ցանցից օֆշորներում եւ օրենսդրության բացթողումներից. ասվում է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության եւ կառավարական գործերի հանձնաժողովի զեկույցում:
2009-2012 թթ. կորպորացիան խուսափել է հարկերից, ինչի արդյունքում մոտ 44 մլրդ դոլար չի մտել պետական գանձարան: Ռեւիզորների առանձնահատուկ ուշադրությունը գրավել են Apple-ի` Իռլանդիայում գրանցված 3 դուստր ձեռնարկություններ, որոնցից մեկը, չունենալով աշխատակիցներ ու գրասենյակներ, նշված ժամանակաշրջանում վաստակել է 30 մլրդ դոլար:
Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ կորպորացիան օրենք չի խախտել: Փորձագետների կարծիքով` նման իրավիճակը պետք է խթան լինի գործող օրենսդրության վերանայման համար: