|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կայացել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: Լավագույնի կոչմանն արժանացան Շվեդիայի երկու ներկայացուցիչներ` փարիզյան ՊՍԺ-ի հաևձակվող Զլատան Իբրահիմովիչը և կանանց «Լիոն» թիմի հարձակվող Լոտա Շելինը:
Ընթացիկ առաջնությունում Զլատան Իբրահիմովիչը խփել է 29 գոլ, որոնցից մեկը` Չեմպիոնների լիգայում: Նա փարիզեցիների հետ երկրի առաջնությունում զբաղեցրել առաջին տեղը:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին: Կարծում եմ` մյուս թեկնածուները նույնպես արժանի են այս տիտղոսին»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը: