|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հարի Փոթեր և փիլիսոփայական քար» գրքի առաջին հրատարակությունը` հեղինակի` Ջոան Ռոուլինգի նշումներով, կվաճառվի աճուրդում. հայտնում է Reuters-ը:
Ըստ Sotheby's աճուրդի տան` վաճառքից ձեռք բերված գումարը կուղղվի բարեգործության:
Ընդհանուր առմամբ, աճուրդում ներկայացված է 51 գիրք՝ տարբեր հեղինակների գրառումներով։ Դրանց թվում են, մասնավորապես, Հելեն Ֆիլդինգի «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» և Ֆիլիպ Փուլմանի «Հյուսիսափայլ» գրքերը։
Առաջին հրատարակությունների բարեգործական աճուրդը կանցկացվի Լոնդոնում մայիսի 21-ի երեկոյան: