|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Հոնկոնգում տոնում են Բուդդայի ծննդյան օրը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տաճարներում զանազան ծիսական արարողություններ են կատարվում, այդ թվում` Բուդդայի արձանիկների լվացում թեյով: Ըստ ավանդության` նորածին Գաուտամա արքայազնին լողացրել են 9 երկնային վիշապները: Տոնակատարությունների հիմնական վայրը Լանտաու կղզում գտնվող Պո Լին սրբավայրն է, որտեղ հասնելու նպատակով ուխտավորները եւ զբոսաշրջիկները ժամերով հերթ են կանգնում` ճոպանուղի նստելու համար:
Սրբավայրում է գտնվում նստած Բուդդայի` աշխարհում ամենաբարձր`34 մետրանոց բրոզնե արձանը: Արձանին մոտենալու համար հարկավոր է հաղթահարել 268 աստիճան: