|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ երեկ կայացել է կադրային ընդունելություն, որոնց մասնակցում էին պաշտպանության բանակի կադրերի բաժնի հաշվառման ու թեստավորման բաժանմունքում քննությունները հաջող հանձնած սպաները:
ՊԲ լրատվական բաժնից հայտնում են, որ ընդունելության ժամանակ բարձրացվել են մի շարք սպաների կոչումներն ու պաշտոնները:
Բանակի հրամանատարն ընդունել է նաև նախապես հերթագրված քաղաքացիներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին իրավական, սոցիալական և այլ ոլորտներին: Մովսես Հակոբյանը ընդունելության ժամանակ հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Իսկ մի շարք հարցեր էլ իրենց լուծումները գտել են հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: