|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Թել Ավիվից Լոնդոն թռիչքի ժամանակ ինքնաթիռում երկտեղանի մահճակալ է տեղադրված եղել` 138 հազար դոլար արժողությամբ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Daily Telegraph թերթը:
Ըստ պարբերականի` Նեթանյահուն մեկնել էր Լոնդոն` Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը մասնակցելու, եւ 5 ժամանոց թռիչքի ընթացքում նրան, չգիտես` ինչու, մահճակալ է հարկավոր եղել:
Այն բանից հետո, երբ լուրը հայտնվել է իսրայելական ԶԼՄ-ներում, 10 հազար իսրայելցիներ դուրս են եկել փողոց` բողոքելով իսրայելական կառավարության խիստ տնտեսական քաղաքականության դեմ:
Կառավարության աղբյուրի հավաստմամբ` Նեթանյահուն տեղյակ չի եղել մահճակալի արժողության մասին: «Երբ այդ մասին իմացվել է, վարչապետն անմիջապես հանձնարարել է հանել այն ինքնաթիռից»,- հավելել է նա: