|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր նախկին դաշնակցական, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը մամուլի ասուլիսում վիրավորական արտահայտություններ էր արել ՀՅԴ Բյուրոյի, կուսակցական գործիչների հասցեին: Այդ կապակցությամբ yerkir.am-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին, ում Պավլիկ Մանուկյանը սպառնացել էր...
- Պարո'ն Վարդանյան, ապարանցի Պավլիկը սպառնում է, որ եթե Աղվան Վարդանյանը ծպտուն հանի, ինքը կխոսի: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ասել եմ, բնականաբար, մնում եմ իմ կարծիքին:
1. Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թո’ղ իրենց ճենճի մեջ տապակվեն:
2. Աղվան Վարդանյանին սպառնացողը մորթապատ ու մորթապաշտ չի լինում: Միտք է ունենում: Մտազուրկին ի՞նչ ասեմ:
3. Ժամանակն է տարբերակում աղբն ու աղբը մաքրողին: Դաշնակցությունն այդ աղբը թափել է: Իհարկե, դեռ անելիք ունենք:
4. Ամաչում եմ ինքս ինձնից, որ ստիպեցի ինձ դրան մեկ` վերջին անգամ էլ արձագանքել: