|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Ս.Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ն.Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով: Նրա վերաբերյալ քրական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։