|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանը նոր կառավարություն չունի: Միայն տնտեսական բլոկում է որոշ փոփոխություն եղել, կարելի է ասել` չի եղել, քանի որ նույն թիմի մարդիկ են մնացել: Պարզապես 99%-անոց ՀՀԿ-ական կառավարությունը դարձավ 100 %-անոց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա` ընդդիմությունը շատ բան կարող էր քաղել այս ընտրություններից, սակայն կորցրեց, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին: «Ասում էին` ընտրություններից հետո կմիավորվենք, դե միավորվեք, ո՞ւմ հետ եք միավորվելու: Այս ընտրություններում կորցրեցին բոլոր ընդդիմադիրներն անխտիր, այդ թվում` նաև իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ն»,- նշեց Քոչարյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կորակեր այս ընտրությունները, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այս ընտրությունները դասական հայկական քյաբաբ ընտրություններ էին»: