|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պենտագոնը զեկույց է պատրաստել զինվորականների շրջանում սեռական ոտնձգությունների թվի աճի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ 2012 թվականին սեռական ոտնձգությունների` բռնաբարությունների եւ նսեմացնող սեռական շփումների թիվը կազմել է 26 հազար:
Վերջերս Պենտագոնի օդուժի փոխգնդապետ` 41-ամյա Ջեֆրի Կրուսինսկին աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ զինվորական մի կնոջ հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել` ձեռք տալով նրա կրծքերին:
Օբաման իր ելույթներից մեկում հայտարարել է, որ նման դեպքերը «չեն ներվում, դրանք անընդունելի են, եւ վերջակետ»: «Նրանք պետք է հաշվետու լինեն իրենց արարքների համար: Դուրս շպտվեն աշխատանքից»,- ասել է նախագահը: Ըստ նրա` սեռական ոտնձգությունները վտանգ են ներկայացնում եւ մեծագույն հանցանքն են. տեղեկացնում է Reuters-ը: