|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղեւորությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանն բավական թանկ են նստում:
Ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, վերջերս ՀՀ նախագահի նստավայրը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հետ, որպեսզի վերջիններս սպասարկեն Սերժ Սարգսյանի` Ա319 EK RA-01 ինքնաթիռի չվերթերը, ասել է թե` նրա արտերկրյա այցերը: Իսկ պայմանագրի արժեքը, նույն աղբյուրների փոխանցմամբ, կազմել է 100 մլն դրամ` մոտ 240 հազար դոլար:
Թե ուր է մեկնել Սերժ Սարգսյանը, եւ ինչու է հենց 240 հազար ԱՄՆ դոլար պահանջվել այդ այցի կամ այցերի համար, թերթին առայժմ չի հաջողվել պարզել