|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը` Շամիրամի կախովի այգիները, իրականում Բաբելունում չեն եղել: 20 տարվա ուսումնասիրություններից հետո Օքսֆորդի համալսարանի պատմաբան Ստեֆանի Դալլին հանգել է եզրակացության, որ այգիները եղել են Նինվեում` Բաբելոնից 300 մղոն հեռու:
Ընդ որում` այգիները կառուցել է ոչ թե Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորը, այլ Ասորեստանի թագավոր Սինահերիբը. գրում է Independent-ը:
Պատմաբանը բացատրում է նաեւ, թե ինչպես է առաջացել առասպելը, թե կախովի այգիները կառուցվել են Բաբելոնում: Ըստ նրա` մ.թ.ա. 689 թվականին Բաբելոնը գրավել է Ասորեստանը, որից հետո պետության մայրաքաղաք Նինվեն կոչվել է Նոր Բաբելոն: