|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Տեղեկությունը «Ժողովուրդ»-ին չի հաջողվել չհաջողվեց պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, պատասխանելու դեպքում էլ ասել է, թե՝ սխալ եք զանգահարել:
Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որն ասել է, թե թեեւ իրենք նույն շենքում են տեղակայված, սակայն բոլորովին այլ հիմնարկներ են, եւ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին: Թերթը ստիպված է եղել Միրզոյանի ընկերների միջոցով ճշտել լուրը, որոնց հետ զրույցում ՀՔԾ պետը հերքել էր պաշտոնանկության լուրը: Սակայն մյուս կողմից էլ հերքումն ամենեւին էլ հիմք չէ. Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ էր հերքում, բայց...