|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 30-ին Ռուսլան Ցարնին, ով բոստոնյան ահաբեկիչներ Թամերլան և Ջոհար Ցարնաեւների հորեղբայրն է, Mirror-Spectator-ի միջոցով ներողություն է խնդրել հայ համայնքից իր նախկին ցուցմունքների համար, թե Միշա անունով մի մահմեդականացած հայ է ահաբեկչության կազմակերպիչը:
Նա ասել է, որ Հայաստանը հզոր մշակույթ ունեցող երկիր է, ուստի ցանկանում է նշել, որ Միշայի էթնիկ ծագումը ամենեւին կապ չունի դրա հետ: Նա ընդգծել է հայտնել է, որ ափսոսում է, որ այդպիսի բան է ասել եւ եւս մեկ անգամ ներողություն է խնդրել հայերից, որ այդ ահավոր դեպքը կապել է հայկական համայնքի հետ. տեղեկացնում է «Ասպարեզը»: