|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անգլիական «Լիվերպուլ»-ը պատրաստ է վճարել 40 մլն եվրո Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար. տեղեկացնում է իտալական Calciomercato կայքը:
Մխիթարյանի տրանսֆերին ուշադիր հետևում է նաև Թուրինի «Յուվենթուս»-ը: Եթե «Լիվերպուլ»-ին չհաջողվի վճարել «Շախտյոր»-ի պահանջած գումարը, ապա թուրինցիները պատրաստ են գնել հայ կիսապաշտպանին:
Մխիթարյանը Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 24 գոլի հեղինակ: