|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կմեկնարկի «Արմմոնո» փառատոնը, որն այս տարի լեհական ուղղվածություն ունի:
Վրոցլավի մոնոփառատոնի ղեկավար Վեցլավ Գերասը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրիլի 29-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում դասախոսություն կկարդա ժամանակակից լեհական թատրոնի եւ մոնոներկայացումների մասին:
«Շուտով Վրոցլավում տեղի կունենա մոնոներկայացումների 47-րդ փառատոնը, եւ ես այս ընթացքում մեր կուտակած փորձը կփոխանցեմ ձեր ուսանողներին»,- ասաց Գերասը:
Նա նշեց նաեւ, որ իրենք Վրոցլավում մշտապես հյուրընկալում են հայ դերասանների, ինչի մասին անգամ գիրք է հրատարակվել:
Փառատոնին մասնակցելու համար Լեհաստանից ժամանել է 4 դերասան, որոնց ներկայացումները Լեհաստանում, մասնակցելով մի շարք փառատոների, արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ներկայացումների մուտքն ազատ է լինելու: