|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չեխիայի ԶԼՄ-ները շատ են անդրադառնում երկրի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ կապված սկանդալին. նա Ադրբեջանում իշխող վարչակազմին «բռնապետություն» է անվանել: Որոշ տեղեկություններով` Ադրբեջանի իշխանությունները Շվարցենբերգին մեսիջ են հղել, որը հարկ է ներողություն խնդրել, այլապես նրան չեն հրավիրի Բաքու. Շվարցենբերգը պետք Բաքու այցելեր ապրիլին. տեղեկացնում է contact.az-ը:
«Ես ներողություն չեմ խնդրի ճշմարտությունն ասելու համար»,- ըստ չեխական Pravo-ի` հայտարարել է Շվարցենբերգը:
Ամեն ինչ սկսվել է մարտի 4-ին Պրահայում ադրբեջանցի փաստաբան եւ իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւի պարգեւատրման արարողությունից: Նախարարը, ելույթ ունենալով, հայտարարել է, որ Արեւմուտքը չպետք է ջայլամի քաղաքականություն վարի, երբ Ադրբեջանում ոտնահարվում են մարդու իրավունքները: