|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Հանդիպման ընթացքում Ս. Ռոպերսը հայտնեց, որ այս տարվա հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու անվտանգության հարցերին նվիրված նիստ: Նա առաջարկեց, համագործակցության շրջանակներում, ՀՀ ԱԻՆ երեք ներկայացուցիչների այցելել Ֆրանսիա, իսկ ֆրանսիացի փորձագետներին գործուղել Հայաստան` իրենց փորձն ուսումնասիրելու համար:
Քննարկվեցին նաև ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման աշխատանքներին ԱԻ նախարարության ներգրավվածությունը։