|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանական Շեքի քաղաքում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմադիր «Մուսավաթ» եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների տեղի կառույցներին համատեղ նիստ անցկացնել:
«Ժողովրդական ճակատ»-ի ներկայացուցիչ Ալի Աբդուլաեւը Turan-ին տեղեկացրել է, որ ոստիկանները նիստի մասնակիցներից պահանջել են ցրվել: Դիմակայությունից խուսափելու համար հանդիպումը դադարեցվել է: «Դուրս գալով շենքից` մենք տեսանք, որ գրասենյակը շրջապատված է ոստիկաններով, եւ ոչ հեռու եւս 30 մարդ է կանգնած, որոնց գլխավորում էր գործադիր իշխանության նախկին ներկայացուցիչը»,- պատմել է Աբդուլաեւը:
Ի դեպ, երեկ արգելվել են նաեւ ընդդիմադիր կուսակցությունների հավաքները Նախիջեւանում, Լենքորանում, Սաբիրաբադում: