|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լիոնել Մեսսին, բավականին անսովոր կերպով է որոշել ազատվել իր աղմկոտ հարևաններից: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը ուղղակի գնել է իր հանգիստը խանգարող բիզնեսմենների առանձնատունը. հայտնում է Дни.ру-ն:
Արգենտինացին առանձնատուն էր ձեռք բերել Բարսելոնայի մերձակայքում գտնվող էլիտար թաղամասում: Սակայն նրա հարևանությամբ գտնվող տանը շինարարական աշխատանքներ էին ընթանում: Մեսսին այլևս չի կարողացել դիմանալ այդ աղմուկին և բավականին թանկ տարբերակով լուծել է իր խնդիրը: