|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր գահակալության պաշտոնական արարողությունից հետո նամակ է հղել Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, որում իր երախտագիտությունն է հայտնում Վեհափառին պատվիրակությամբ այդ արարողությանը ներկա լինելու կապակցությամբ:
«Խորապես զգացված եմ այդ եղբայրական արտահայտությունից, որ ինձ համար հոգեկան գոհունակության ու քաջալերանքի աղբյուր է»,- գրել է Հռոմի քահանայապետը` հավելելով, որ միության ու գործակցության ճանապարհով պետք է միասին աշխատեն հանուն աշխարհի խաղաղության, ծառայեն աղքատներին, տկարներին ու տառապյալներին: