|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հնարավոր է ազատ արձակվի ապրիլի 28-ին. հայտարարել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ներման արժանացած ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն: Նա վկայակոչել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: «Շատ հաղորդագրություն: Հեռախոսազրույց ունեցա Ֆյուլեի հետ: Նա ասաց, որ Յանուկովիչը պետք է ազատ արձակի Յուլիային ապրիլի 28-ին»,- Twitter-ում գրել է Լուցենկոն:
Ապրիլի 8-ին Տիմոշենկոյի փաստաբանները դիմել էին նախագահ Յանուկովիչին` նախկին վարչապետին ներում շնորհելու խնդրանքով` հաշվի առնելով, որ ապրիլի 7-ին ներում շնորհվեց Յուրի Լուցենկոյին. տեղեկացնում է дни.ру-ն: