|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու համար ոստիկանությունը կրթական հաստատություններում հսկողողություն է իրականացնում: ՀՀ ոստիկանության` անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երևանի 14 դպրոցներում այսուհետ կաշխատեն դպրոցական տեսուչներ: Ըստ նրա` այն դպրոցում, որտեղ աշխատել են դպրոցական տեսուչները, անչափահասների կողմից կատարվող հանցագործություններ չեն եղել:
Անդրադառնալով սոցիալական ցանցերի միջոցով կատարվող հանցագործություններին` նա նշեց, որ 6-րդ վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության, որի հետ իրենք սերտորեն համագործակցում են:
«Տվյալ բաժնում աշխատում են բարձր որակավորման մասնագետներ, ովքեր բացահայտում և կանխում են սոցիալական ցանցերում կատարվող հանցագործությունները»,- ասաց նա և հավելեց, որ երբեմն քաղաքացիներն էլ են օգնում:
Yerkir.am-ի հարցին, թե ոստիկաններն իրե՞նց, թե՞ կեղծ անուններով են գրանցված սոցիալական ցանցերում, Վարդանյանը պատասխանեց. «Այն, որ գրանցված են, դա հաստատ է, բայց թե ի՞նչ անուններով, չգիտեմ»: