|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկացի զբոսաշրջիկին, ով Անթալիայի ափերից քարեր էր հավաքել, մեղադրում են հնությունների մաքսանենգության մեջ. տեղեկացնում է The Telegraph-ը:
Ըստ թեթրի` 30-ամյա ամերիկացուն անցյալ շաբաթ Անթալիայի օդանավակայանումհարցաքննել են անվտանգության ծառայության աշխատակիցները, քանի որ նրա բեռում գտել են ծովափնյա քարեր, այդ թվում` աղյուսի կտորներ ու մարմարի եռանկյուն կտոր, որոնք գնահատվել են որպես արժեքավոր հնություններ: Ամերիկացին հայտարարել է, որ կնոջ հետ տարբեր ափերից, որպես հիշատակ, քարեր հավաքելու սովորություն ունեն: Նա համոզված է եղել, որ բեկորները ժամանակակից շինությունների մնացորդներ են, այլ ոչ թե հնություններ, քանի որ դրանք գտել է սովորական ափում, որի մոտակայքում պատմական վայրեր կամ հուշարձաններ չկան:
Ներկայումս տղամարդն ազատության մեջ է, սակայն նրան արգելել են լքել Թուրքիան: Նա սպասում է դատարանի որոշմանը: Ի դեպ, Թուրքիայում պատմական հնությունների մաքսանենգության համար 12 տարի ազատազրկում է սահմանված: