|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ Խաբարովսկի երկրամասի մանկատներից մեկի երկու բուժքրոջ կասկածում են երեխաներին խոշտանգելու մեջ: Փաստով քրեական գործ է հարուցվել. տեղեկացնում է РБК-ն:
Հետաքննության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին: Երկու բուժքույրերը` 62 եւ 34 տարեկան, ինչ-որ բան են նշել աշխատավայրում եւ օղի խմել: Միաժամանակ մի քանի երեխաներ արթնացել են ու սկսել լաց լինել: Դրանից զայրացած կանայք սկսել են ծեծել երեխաներին. հարվածել են 3-ամյա տղայի ու 10-ամսական աղջկա, իսկ 7 ամսական մի երեխայի, գլխով հանդերձ, փաթաթել են վերմակով, դրել պլաստիկից կոնտեյների մեջ ու տարել սենյակի հեռավոր անկյունը:
Առավոտյան մանկատան աշխատակիցները երեխաների մարմիններին բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ամենից շատ տուժել է 7 ամսական երեխան, նա կոմայի մեջ է:
Ի դեպ, մանկատան ղեկավարությունը կատարվածի մասին իրավապահներին տեղյակ է պահել միայն ապրիլի 8-ին: