|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
1971 թվականի այս օրը ծնվել է լատինական երգերի թագուհի Սելենան:
Երգչուհին ծնվել է երաժիշտի ընտանիքում: Փոքր տարիքից երգչուհին մասնակցել է տարբեր փառատոների` երգելով Դոննա Սամերի եւ Դայանա Ռոսի երգերը: Նա փառք ձեռք բերեց 90-ականներին, հատկապես` իսպանախոս երկրներում: Երգչուհու հայրը, ով նույնպես երգիչ էր, իր երեխաներից խումբ էր ստեղծել, որտեղ Սելենան երգում էր, նրա քույրը` Սյուզետը, հարվածային գործիքներ նվագում, եղբայրը երգերն էր գրում, իսկ ամուսինը` կիթառ նվագում: Սելենան համարվում էր մեքսիկական Մադոննան:
1995 թվականի մարտի 31-ին 23 տարեկան ելենան սպանվեց իր «ֆան ակումբի» նախագահի կողմից: Նույն թվականի ապրիլի 12-ին Ջորջ Բուշ կրտսերը, ով այդ ժամանակ Տեխասի նահանգապետն էր, հայտարարեց Սելենայի ծննդյան օրը հռչակեց որպես Սելենայի օր նահանգում: 1997 թվականին ֆիլմ նկարահանվեց Սելենայի մասին, որում երգչուհու դերը մարմնավորեց Ջենիֆեր Լոպեսը: