|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Քրիստիանսբուրգ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում մի տղամարդ կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Նահանգի ոստիկանության տվյալներով` վիրավորվել է 2 կին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` կանանցից մեկի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է: Հանցագործության դրդապատճառները պարզվում են: