|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ- համամասնական ցոջցակում ընդգրկված Նունե Վարդանյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած` «Երևանի զարգացման տեսլականը» թեմայով այսօրվա բանավեճի ժամանակ առանձնացրեց այն առաջնային խնդիրները, որոնք ՀՅԴ մտադիր է իրագործել ընտրություններում հաղթելու դեպքում:
Վարդանյանի խոսքով` նախևառաջ հարկ է վերահսկել Երևանի բյուջեն, որպեսզի գումարներ չշռայլվեն: Բացի դրանից, ըստ նրա` մայրաքաղաքում այսօր սեյսմակայունության ապահովման խնդիր կա, հատկապես` Կենտրոնում:
«Ճիշտ է, մենք չենք կարող այդ շենքերը քանդել և նոր` առավել ամուրները կառուցել, սակայն հնարավոր է միջազգային փորձի օրինակով ամրացնել շենքերի հիմքերը»,- նշեց նա և հավելեց, որ իրենք այդ բարեփոխումն իրագործելու նպատակով համագործակցելու են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնագետների հետ:
ՀՅԴ գործիչը կարևորեց նաև քաղաքային ոստիկանության դերի ամրապնդումը: