|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը, ոչ որպես մարդ, ապրիլի 9-ին կնքեց իր մահկանացուն: Փոստանջյանի այս հայտարարությանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ասում են` 4 երեխաների մայր է, լավ կպատասխանեմ... Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորել, դա քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ մոտեցումներով ձեւավորված գաղափար արտահայտեր, բնականաբար, կպատասխանեի, բայց դե կին է, ես չեմ կարող հայհոյանքին հայհոյանքով պատասխանել, մտքումս պատասխանեցի»,- հայտարարեց նա:
Սահակյանը նաեւ նշեց, որ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո դարձյալ ունենք ոչ թե ընդդիմություն, այլ ընդդիմություններ` ցաքուցրիվ, ինչից իշխանությունների վիճակը չի լավանում: