|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանում մահապատիժն ավելի հաճախ է կիրառվում, քան որեւէ այլ պետությունում, որի դատական համակարգը թույլատրում է պատժի բարձրագույն տարբերակը. ասվում է Amnesty Intrnational կազմակերպության զեկույցում:
Մահապատիժ կիրառած երկրների առաջին հնգյակում են նաեւ Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
2012-ին աշխարհում մահապատժի է ենթարկվել 682 մարդ, ընդ որում` պաշտոնական մահապատիժների կեսից ավելին` Չինաստանում: Ի դեպ, այդ երկրում մահապատիժ սահմանող դատավճիռների ճշգրիտ թիվը հնարավոր չէ իմանալ, քանի որ այդ տեղեկատվությունը պետական գաղտնիք է: Կազմակերպության աշխատակիցներն իրենց հաշվարկներում հենվել են ԶԼՄ-ների տվյալների վրա:
2012-ին մահապատիժը «վերադարձել է» Ճապոնիա, Հնդկաստան, Պակիստան եւ մի շարք արաբական պետություններ: