|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքապետ պետք է լինի մի մարդ, որը քաղաքային տնտեսությունից հասկանում է, այլ ոչ թե լավ կամ վատ մարդ է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքերով` այս քաղաքի մեջ այնպես են «թրքել», որ մի քիչ տեսքի բերելու համար ահռելի աշխատանք է պետք տանել:
«Այնպիսի շենքեր են սարքել, որ մեկի քիթը մյուսի մեջ է մտած: Մեր հասարակությունն այնքան հետամնաց հասարակություն է, որ երբեմն մտածում եմ, որ մեզ տեղն է, որ Սերժ Սարգսյանն է ղեկավարում: Չնայած, մյուս կողմից, լավ երիտասարդություն է աճում, իսկ խելացի մարդիկ վերացման եզրին են»,- ասաց Հախվերդյանը:
Ըստ նրա` Տարոն Մարգարյանը լավ մարդ է, խելացի, բայց մեզ պետք է մեկը, ով քաղաքի խնդիրները կլուծի: