|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևան քաղաքի Շեւչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, երեկ հայտնաբերվել է զինամթերք. հայտնում են ԱԻՆ-ից:
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Տեղում հայտնաբերվել են 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ` լիցքավորված փամփուշտներով:
Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: