|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵՄ երկրներն իրենց դեսպանատների աշխատակիցներին չեն տարհանի Փհենյանից. այսօր լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը` հավելելով, որ ԵՄ-ն եւ Եվրահանձնաժողովը ուշադիր հետեւում են Կորեական թերակղզում իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԿԺԴՀ-ն զգուշացրել էր իր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, որ չի կարող ապահովել նրանց անվտանգությունը պատերազմի սպառնալիքի պատճառով եւ խորհորդ էր տվել տարհանվել:
Փհենյանում ԵՄ երկրներից 7-ը դեսպանատներ ունեն` Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան: Եվրահանձնաժոովի գնահատականով` այդ երկրների դեսպանատներին առայժմ անմիջական վտանգ չի սպառնում: