|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ՊՆ-ն երեկ զինվորական ավտոմեքենայի վթարի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Ս.թ. ապրիլի 8-ին` ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»:
Դեպքի վերաբերյալ ավելի վաղ տեղեկություն էր տվել Yerkir.am-ը, որի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասել էր, որ լուրջ բան չկա, և զինվորները ընդամենը ստացել են թեթեւ քերծվածքներ: