|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ով սովորում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր դասախոսները հայտարարել են, որ վաղը` ամսի 9-ին, խստագույնս պարտադիր է դասի գնալը եւ չբացակայելը:
«Ուրեմն, մեծագույն հարգանք ունենալով իմ դասախոսների հանդեպ և մեծ անհարգանք իրենց այդ ցուցումը իջեցնողի նկատմամբ, ասեմ հրաման տվողին` ես ազատ, ինքնաբավ և մտածող մեկն եմ եւ ենթարկվում եմ միայն օրենքին, Աստծուն և իմ ծնողին: Կգնաք ձեր չեբուրաշկեքի ու այլ պնակալեզների իրավունքները կսահմանափակեք: ԲՈւՀ-ը և այս երկիրը ձեր հոր դուքյանը չի: Հերիք է «պետական» մակարդակով փորձեք ստրուկ և ոչխար սարքել մեր ագին: Պիտի արդեն հասկացած լինեիք, որ ստրուկը չի կարող ստրկատեր լինել»,- գրել է Սիմոնյանը: