|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2012 թվականի` իր աշխատանքի արդյունքները: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է դատարանի կայքում: Այսպես` 2012-ին դատարանը 65 510 դիմում է ստացել, դա 1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:
Նոր դիմումներից 48 350-ը վարույթ չեն ընդունվել, վարույթ է ընդունվել ընդամենը 17 000 բողոք: Տարվա ընթացքում դատարանը քննել է մոտ 88 հազար դիմում:
Երկրներից ամենաշատ գործեր ՌԴ-ից են` 28600 դիմում: Երկրորդ տեղում Թուրքիան է: Անցյալ տարի Ադրբեջանից ընդունվել է 1299 դիմում, Հայաստանից` 950: