|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԵծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն արժանացել է Բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակի: Այն թագուհուն շնորհվել է տարիներ շարունակ կինոյին և հեռուստատեսությանն աջակցելու համար. հայտնում է Лента.ру-ն:
Մրցանակը թագուհուն հանձնվել է Վինձորյան պալատում: Իսկ BAFTA-ի նախագահ Ջոն Ուիլիսը մրցանակը հանձնելու ժամանակ Էլիզաբեթ II-ին կոչել է «Բոնդի ամենահիշվող ընկերուհի»: Նա հիշել է Լոնդոնի օլիմպիական խաղերի շոուն, որին մասնակցել է նաև թագուհին։ Ըստ սյուժեի՝ թագուհու խաղընկերը Ջեյսմ Բոնդն էր: