|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Gallup կազմակերպությունն այսօր հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները, այս անգամ` արտագաղթի վերաբերյալ:
Կազմակերպությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ երկրներում` Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Պարզվել է, որ այս երկրներից ամենաշատը Հայաստանից են ցանկանում արտագաղթել` 40 տոկոս: Մինչդեռ հարևան Վրաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում այդ թիվը կազմում է 14 տոկոս:
Արտագաղթելու ցանկություն ունեցողների ամենաքիչ տոկոսը Ուզբեկստանում է: Այստեղ երկիրը մեկընդմիշտ լքելու ցանկություն է հայտնել հարցվածների 5 տոկոսը: Համեմատաբար բարձր է ցուցանիշը Մոլդովայում` 32 տոկոս: Բելառուսում արտագաղթելու միտում ունեցող մարդկանց տոկոսը կազմել է 17, Ուկրաինայում` 21:
Ի դեպ, հարցումն անցկացվել է 2011-2012թթ. ընթացքում: