|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Առավոտ»-ը գրում է, որ մի քանի ամիս է, ինչ ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը, ում անունը հաճախ է կապվում «ատկատների» գործի հետ: Նա 2000-ից զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի պաշտոնը, սակայն իր դիմումի համաձայն 2012-ի մայիսին ազատվել է այդ պաշտոնից: Տեր-Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման դիմումն անմիջապես հաջորդեց նրան, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե առողջապահական հիմնարկները ստվերում են գործում, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը:
Ա. Տեր-Գրիգորյանը առողջապահության բնագավառում համարվում է «ամենաերկարակյացներից»: Նա աշխատել է կուսակցական տարբեր պատկանելություն ունեցող առողջապահության նախարարներ Արարատ Մկրտչյանի (ներկայումս՝ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ), դաշնակցական քվոտայով նախարարի պորտֆել ստացած Նորայր Դավիդյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի հետ: Ա. Տեր-Գրիգորյանին հաճախ կապում են ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի անվան հետ՝ նշելով, թե Տեր-Գրիգորյանը առողջապահության նախարարությունում Ա. Բաբլոյանի «մարդն» է, որը մեծապես խթանել է Ա. Բաբլոյանի առողջապահական բիզնեսի ծաղկմանը:
Շարունակությունը կարդացեք թերթում: