|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրաքի իշխանություններն ի կատար են ածել 4 ահաբեկիչների նկատմամբ կայացված` մահապատժի դատավճիռը. ըստ Интерфакс-ի` ասվում է երկրի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ մահապատժի ենթարկվածներից մեկը «Ալ Քաիդա»-ի բաղդադյան բջիջներից մեկի ղեկավարն է:
Ահաբեկիչները 2011-ի մարտին մահապատժի էին դատապարտվել Իրաքի տարբեր նահանգներում հարձակումներ կազմակերպելու, նաեւ մայրաքաղաքում արժույթի փոխանակման կետերի ու ոսկերչական խանութների թալանի համար, որոնց ընթացքում մարդկային զոհեր էին եղել: