|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքաշինության ոլորտում նախկին նախարար Վարդան Վարդանյանի օրոք տեղի ունեցած խախտումների փաստով հարուցված քրգործերը վերանայելու քննարկումները շարունակվում են. գրում է «Հրապարակը»:
Երեկ առավոտյան դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, տեղեկացնում է թերթը, որին մասնակցել են նաեւ քաղաքաշինության ներկայիս նախարար Սամվել Թադևոսյանն ու նրա տեղակալները: Խոսվել է քննության որակի ու ընթացքի մասին:
Ըստ «Հրապարակի» աղբյուրի, Ա. Հովսեփյանը հանձնարարել է ենթականերին ավելի ուշադիր քննել գործը: Ընդգծել է, որ այդ գործերի քննությամբ է պայմանավորված եղել ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը: