|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչ լավ է, չէ՞: Օդից խոսակցություններ են տարածում, թե իբրև Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագները բարձրանալու են, հետո, մի քանի օր անց սկսում են հերքել ու դրա վրա փուչիկային դիվիդենտներ հավաքել: Քիչ առաջ Երևանի գործող քաղաքապետ, մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ՖԲ-յան էջում կարդում եմ.
«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»:
Հ.Գ. Ու որոշները շնորհակալություն են հայտնում: «Կիկոսի մահ»-ն այ այսպես է լինում:
Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ այդ միտքը հենց պարոն Տարոնին էլ է շատ դուր եկել: Այլապես ինքն իր խոսքը չէր լայքի»: