|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը, Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմ հարաբերությունների գծով ծրագրի համակարգող Անի Մելքումյանը։
Հանդիպման հիմնական նպատակներն էին քննարկել ամռանը Երևանում կայանալիք հայ-ամերիկյան շտաբային ուսումնավարժության կազմակերպչական և ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։
ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը հյուրերին ներկայացրեց մինչ հիմա ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության զարգացման ուղղությամբ արված աշխատանքները` նշելով, որ մոտ ապագայում նման կենտրոններ կստեղծվեն նաև ՀՀ մարզերում։