|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 27-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահարուհի Արուս Աճեմյանի հետ համատեղ:
Համերգի առաջին մասում նվագախումբն իր լսարանին է ներկայացնելու բոլորովին նոր` դեռևս չկատարված ստեղծագործություն` Էդուարդ Հայրապետյանի «Լարային սիմֆոնիան»: Այն գրվել է 2013-ին` հատուկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի համար: Ստեղծագործությունը նվիրվել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Սերգեյ Ռախմանինովի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2»-ը:
Ի դեպ, Աճեմյանը նվագախմբի հետ համերգ է տվել նաեւ 2012-ի դեկտեմբերին` նվիրված իր հոր` կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հոբելյանին: