|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Չեխիայի ընտրանուն:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում չեխ ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ համարյա հավասար պայքարում, հայ ֆուտբոլիստներն ունեին իրական գոլային պահեր, սակայն Պետր Չեխի դարպասն անառիկ էր: Առաջին խաղակես՝ 0:0:
Հանդիպման 47’ անգլիական «Ուոտֆորդ»-ի հարձակվող Մատեյ Վիդրան բացեց խաղի հաշիվը:
Րոպեներ անց խաղադաշտ դուրս եկան Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովը:
80-րդ րոպեին Մատեյ Վիդրան դարձավ դուբլի հեղինակ:
Հանդիպման ավելացված վերջին րոպեին Դանիել Կոլարժը երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը՝ 0:3:
Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Մալթայի հետ՝ հունիսի 7-ին:
Այս հանդիպումից հետո Չեխիայի ազգային հավաքականը ունի 8 միավոր:
Իտալիան ունի 10, Բուլղարիան՝ 9, Դանիան՝ 5,
Հայաստանը՝ 3,Մալթան՝ 0: