|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նյու Յորքի համալսարաններից մեկի ադրբեջանցի ուսանող Էմիլ Իսմայըլը Նյու Յորքի ադրբեջանցիների կազմակերպած միջոցառման ժամանակ ենթարկվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջեբրայիլովի հարձակմանը:
Turan գործակալությունը, վկայակոչելով ուսանողին, տեղեկացնում է, որ դիվանագետը նախկինում էլ է սպառնացել նրան ծանոթների միջոցով: Պատճառն այն է, որ ուսանողը մասնակցել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության առջեւ անցկացված բողոքի ակցիային` ուղղված Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների հետապնդումների դեմ:
Իսմայըլի խոսքերով` ինքը դիմել է Նյու Յորքի ոստիկանություն, որտեղ իրեն խոստացել են հետաքննություն սկսել, թեեւ Ջեբրայիլովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Սակայն ոսւանողը մտադիր է հասնել այն բանին, որ նրան պատժեն:
Գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Ադրբեջանի ԱԳՆ-ից եւ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունից: