|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, որի տնօրեն Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանն է, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր վերջապես ստացանք Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը: Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք»:
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: Կալանավորման որոշման դեմ Սեդրակյանի պաշտմանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր: