|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իրեն նախորդող հովվապետ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպման ժամանակ նրան նվիրել է «Խաղաղության տիրամայր» սրբապատկերն է նվիրել. հաղորդում է Associated Press-ը:
Ֆրանցիսկոսը հստակորեն ցույց է տվել, որ Բենեդիկտոս XVI-ին համարում է իրեն հավասար: Հանդիպման ժամանակ նրանք մի քանի անգամ ձեռք են սեղմել, իսկ երբ աղոթարան են մտել, Բենեդիկտոս XVI-ը ցանկացել է պապական աթոռակը զիջել Ֆրանցիսկոսին, սակայն վերջինս հրաժարվել է. «Ոչ, մենք եղբայրներ ենք»: Եվ նրանք կողք-կողքի ծնկաչոք աղոթել են:
Համատեղ ընթրիքը տևել է 40-45 րոպե, սակայն թե ինչի մասին են զրուցել, չի հրապարակվում: Ամբողջ հանդիպումը տևել է 2.5 ժամ: